Բա ո՞ւր մնաց՝ «ժողովուրդն է երկրի տերը» ձեր անտեր կարգախոսը․ Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրնիբուն հրապարակայնությունից ու ժողովրդի իշխանությունից խոսող իշխանությունը պարտավոր է ժողովրդին (թեկուզ լայվ մտնելով, արդեն դրան էլ ենք համաձայն) ներկայացնել, թե ինչ է կատարվում երկրում:

Երեք քաղաքացուց մեկը գուշակ է դարձել…

Մի հատ խորը շունչ քաշեք, հանգիստ նստեք տեղներդ ու ասեք՝ էս ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում երկիրը։

Բա ո՞ւր մնաց՝ «ժողովուրդն է երկրի տերը» ձեր անտեր կարգախոսը…
Հասկանո՞ւմ եք…

Տերը չգիտի իր գլխի գալիքը…
Ըտենց տեր կլինի՞…»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news