Սորոսը լուրջ ներկայացվածություն ունի ԱԺ-ում, որոշ պատգամավորներ ենթարկվում են նրան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներն այսօր Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության գրասենյակի մոտ տեղադրեցին Ջորջ Սորոսի արձանը, որը հենց հիմնադրամի հովանավորն է։ 

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը, ձեռքի պարկը պետք չէ շփոթել ձմեռ պապի պարկի հետ։  

«Սրա մեջ այն գումարներն են, որոնցով առնում է վարձկաններին։ Սրանք խորհրդաշնում են այն դոլարները, որոնց համար ամենապիղծ ու ստոր մարդիկ վաճառում են մեր պետությունը»,-ասաց նա։
Նարեկ Մալյանը նաև նշեց, որ «Սորոսի» գրասենյակից լոբբինգ է արվում ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին նշանակելու ուղղությամբ։ 
«Ինչպես գիտեք, Բադասյանը Սորոսի գրասենյակի ղեկավար տիկին Լարիսայի սիրելին է, և հենց նա Բադասյանին նախարարի պաշտոնում նշանակեց։ Սիրելի՛ ԱԱԾ աշխատողներ, նման հրամանի դեմքում, եթե կփորձեն Սորոսի գրասենյակից մարդու պարտադրել, կոչ եմ անում շատ արագ համապատասխան քայլեր ձեռնարկել»․-ասաց նա։

Նշենք, որ «ՎԵՏՕ» նախաձեռնությանն անդամներն արդեն 12-րդ օրն է՝ հերթապահություն են իրականացնում Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի դիմաց։ 
«Այս գրասենյակի մոտ լինելու ենք այնքան ժամանակ, որքան Աստված մեզ առողջություն կտա»,-ասաց նա։