Հայ-ֆրանսիական համաձայնագիր է ստորագրվել արխիվային փաստաթղթերի փոխանակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Հայկական եւ ֆրանսիական կողմերը սեպտեմբերի 24-ին համագործակցության համաձայնագիր են ստորագրել արխիվային փաստաթղթերի փոխանակման մասին։ Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Ազգային արխիվը եւ Շոա հիմնադրամը։

Համաձայնագիրը նպաստելու է տեղեկատվության եւ արխիվային փաստաթղթերի փոխանակմանը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում Հայոց ցեղասպանության եւ հրեա ժողովրդի Հոլոքոստի հետազոտությունների ոլորտում։

Համաձայնագիրը ստորագրվել է Երեւանում Ֆրանսիայի դեսպանությունում, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի եւ Շոա հիմնադրամի տնօրեն Ժաք Ֆրեջի միջեւ։ Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։

«Այս տարվանից ապրիլի 24-ը Ֆրանսիայում համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,- նշել է դեսպանը՝ ավելացնելով, որ համաձայնագիրը շատ կարեւոր նշանակություն ունի հայ-ֆրանսիական համագործակցության համար։ Սակայն, ինչպես նշեց Լաքոթը, նախագծին պետք է միանան նաեւ այլ երկրներ։

Վիրաբյանի խոսքով՝ այսօր «մենք առաջին անգամ ստորագրում ենք համաձայնագիր, որն ուղղված է Հայոց ցեղասպանության մասին հիշողության պահպանմանը»։

Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է հինգ տարի ժամկետով, բայց կարող է երկարացվել եւս հինգ տարով, կողմերի համաձայնության դեպքում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news