Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է արևային, պարզ եղանակ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

արև

Հանրապետությունում առաջիկա շաբաթը սպասվում է արևային, պարզ եղանակ:  Հաղորդմամբ այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ամբողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Վայելեք»,-նշել է Գագիկ Սուրենյանը: