ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Համաշխարհային Daily Mail պարբերականն անդրադարձել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին, ապա նշում, որ հեռուսաաստղը երեխաներին մկրտել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում։
Աղբյուրը, հրապարակելով Քիմ Քարդաշյանի լուսանկարը, գրում է, որ հեռուստաաստղի հայրենիքում կարևոր արարողության համար երեխաները կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ և մարմնագույն հանդերձներ:
Daily Mail պարբերականը հիշեցնում է, որ 2015 թվականի ապրիլին Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, ավագ դստերը մկրտել էին Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում, ապա հավելում, որ մկրտությունը մաքրագործվելու և քրիստոնեական եկեղեցին ընդունելու խորհրդանիշ է, և որ հայկական մշակույթում մկրտվողներն ավանդաբար սպիտակ հանդերձներ են կրում: