ՌԴ-ն զենքի վաճառքի գործընթացի հետ կապված բողոքի նոտա չի հղել Հայաստանին․ «ՏԱՍՍ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ՌԴ

ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունը, թե Ռուսաստանը Հայաստանի պաշտպանության նախարությանը բողոքի նոտա է հղել՝ պահանջելով բացատրել ռուսաստանյան «ОРСИС» ընկերության հետ կապված պատմությունն ու տալ իրավիճակի լուծում, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությանը մոտ կանգնած աղբյուրը։

«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը նաև նշում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, ըստ որի՝ ՌԴ ԱԳՆ-ն  բողոքի նոտա կհղի Հայաստանին այն բանի համար, որ զենքի վաճառքի համար Երևանի կողմից առաջադրված պահանջները հանգեցրել են այն բանին, որ հրազենի արտադրությամբ զբաղվող ռուսաստանյան «ОРСИС» ընկերությունը չի կարողացել մասնակցել գործընթացին։

Ավելի վաղ 24News-ի հետ զրույցում թեմային անդրադարձել էր նաև ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ցավոք, «ОРСИС»-ի թեման ի սկզբանե տարատեսակ անանուն աղբյուրների, այս և այլ անհասկանալի մղումների պատճառով ի սկզբանե սխալ ուղղությամբ գնաց, և այն հատարարությունը, որ քերական գործ է հարուցված, պարզվեց, որ լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում։ Ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է էդ թեման նույն անանուն աղբյուրների անհասկանալի բացատրություններով»,-ասել է ՊՆ խոսնակը։

Արծրուն Հովհաննիսյանը զերծ մնաց կոնկրետ գնահատականներ տալուց, թե իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ հանգուցալուծում և ի՞նչ պաշտանական դիրքորոշումներ կան, քանի որ այս պահին գործընթացը զուտ իրավական բնույթ է կրում։

«Ուղղակի կասեմ, որ այս պահին էլ նույն տեղեկությունը հայտարարողը ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ «ОРСИС»-ի մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավական գործիքներ ներկայացնող կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտաները, ոպես կանոն, այդպիսին չեն լինում, բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակն այսպես հանգուցալուծել և հասկանալ իրավիճակի մանրամասները»,-24News-ին հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։