Ռոնալդուն ասել է, որ ինքն օրինակ է վերցրել ուժեղ ֆուտբոլիստներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Իտալիայի չեմպիոն Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» ձեռք բերած փորձի մասին խոսելիս պատմել է, որ ակումբում օրինակ է վերցրել Ռայան Գիգզից, Փոլ Սքոուլզից, Ռուդ վան Նիստելռոյից և Ռիո Ֆերդինանդից։

«Մի քիչ խելք ունենաս, կհետևես քեզնից ուժեղ խաղացողներին եւ նրանցից օրինակ կվերցնես։ Հիմար կլինես եթե նրանցից որևէ բան չսովորես»,- ասել է հարձակվողը։

Նա նշել է նաև, որ Ալեքս Ֆերգյուսոնից է շատ բան սովորել։