Անիծում եմ հայերի նկատմամբ 1915 թվականի մեծ ցեղասպանությունը․ Ֆեթուլլահ Գյուլեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Ադանայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ընդդիմադիր կրոնական գործիչ, հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված նոր կառույց է հայտնաբերել, տեղեկացնում է Internethaber.com կայքը:

Նշվում է, որ կառույցը ստեղծվում էր գյուլենականների ազդեցությունը Թուրքիայում տարածելու նպատակով: Կառույցի ձերբակալված անդամները զբաղվում էին կառույցի ֆինանսական հարցերով:

Կազմակերպության ձերբակալված անդամներից մեկի տանը գտել են 1965 թվականին թվագրվող նամակ՝ ուղղված այն ժամանակի Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին՝ ստորագրված Ֆեթուլլահ Գյուլենի կողմից:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Չեմ կարող դադարել անիծել հայերի նկատմամբ 1915 թվականի մեծ ցեղասպանությունը: Ես քննադատում եմ մեր մարգարե Հիսուսի զավակների սպանությունն իրենց մահմեդական կոչող տգետների կողմից: Դրա համար Ձեզ՝ ով պատվելի, շնորհակալություն եմ հայտնում և աղոթում եմ, որ մեր հայ և հույն քաղաքացիները համերաշխությամբ ապրեն թուրք եղբայրների հետ»: