Երեխաներն ասելիք ունեն, պետք է սովորենք լսել նրանց․ նախագահի ուղերձը՝ Երեխաների օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Արմեն

Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած Երեխաների գագաթնաժողովին հանդես է եկել տեսաուղերձով։

Նախագահը նշել է, որ երեխաներն են մեր երկրի լավագույն քաղաքացիները, քանի որ մեր լավագույն մտքերը, երազանքները նրանց հետ են կապված։

«Մեր հայրենի աշխարհը ձերն է»,-ասել է նախագահը, ապա հավելել, որ մեր բոլորի պարտականությունն է սիրել երեխաներին, հոգ տանել ոչ միայն նրանց առողջության, ուտելու, կրթության համար, այլև վաղ տարիքից նրանց հետ պետք է երխոսություն սկսել։

«Երեխաներն ասելիք ունեն մեզ, պետք է սովորենք լսել նրանց»,-ասել է նախագահը։

Տեսաուղերձը՝ ստորև։