Բեյրութում ցույցերի ընթացքում առնվազն 6 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

բեյրութ

Բեյրութի կենտրոնում գիշերն անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանումների և բողոքի շարժման մասնակիցների միջև բախումների հետևանքով առնվազն վեց ցուցարար է վիրավորվել։

Բերման է ենթարկվել 11 մարդ Ռիադ Սոլհի հրապարակում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակման և ագրեսիա դրսևորելու համար։

 Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել է հոկտեմբերի 17-ին և բերել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին, որն այժմ կատարում է վարչապետի պարտականությունները: