ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի մոտակայքում ականապատ ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով Սիրիայի ազատ բանակին, ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով ևս 25 մարդ վիրավորվել է: Աղբյուրի տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ:
Թել Աբյադ քաղաքը ներկայում գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Երկրի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քրդական Աշխատավորական կուսակցության սիրիական թևի գրոհայինները: