ՀՀ-ում երիտասարդից աշխատանքի 20 տարի է պահանջվում ֆինանսապես կայանալու համար․ԵՄ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News         

ԵՄ դեսպան

«ԵՄ-ն հանուն երիտասարդության. ապագայի հմտություններ» տարածաշրջանային ծրագրի եզրափակիչ միջոցառմանը է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հայտարարել է, որ համաձայն 2019 թ․ տվյալների՝ Հայաստանի երիտասարդության 41 տոկոսն աշխատանքի շուկայում պասիվ է եղել, ընդ որում՝ նրանց կեսը բարձրագույն կրթություն ունի։

Ըստ ԵՄ դեսպանի՝ խնդիրը միայն հայ իրականությանը չէ որ բնորոշ է, բայց Հայաստանում երիտասարդությունը, ունենալով կարողություններ, հաճախ չի կարողանում իրականացնել իր ծրագրերը ֆինանսական դժվարությունների պատճառով։

«Բացի այդ,  բուհերում տրված գիտելիքների և աշխատանքի շուկայի պահանջների միջև անհամապատասխանություն կա։ Մասնագիտություն ընտրելիս քիչ դեր կարող է չունենալ նաև ընտանիքի և հասարակության ճնշումը։ Այս ամենը ռիսկեր է ստեղծում, որ երիտասարդության որոշ մասը կտրվի հասարակական կյանքից»,- ընդգծել է Վիկտորինը։

ԵՄ պատվիրակության ղեկավարի դիտարկամբ՝ Հայաստանում երիտասարդից պահանջվում է ջանքերի և աշխատանքի 20 տարի, որպեսզի դառնա ֆինանսապես նույնքան կայուն, որքան նրա հասակակիցը Եվրոպայում։

Տեսանյութեր

Live

Լրահոս