Հարգանքով կվերաբերեն որոշմանը․ ԱԳՆ պաշտոնյան՝ Չիաստանի հետ վիզային ռեժիմը կասեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

վիզա

Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Հանրային ՀԸ-ին նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

««ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաև նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։ Նախնական հարցը քննարկվել է մեր չինական գործընկերների հետ, և իրենք, անշուշտ, հարգանքով կվերաբերեն որևէ նման որոշման»,- ասել է Հովհաննիսյանը։

Չինաստանից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համատեքստում Արեգ Հովհաննիսյանը նշել է. «Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, աշխատում ենք նաև չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը»։