Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլար ենք վերադարձրել պետբյուջե. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Նիկոլ

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ։ Հանդիպման շրջանակում վարչապետն անդրադարձել է հեղափոխությունից հետո Հայաստանում արձանագրված տնտեսական արդյունքներին։

«2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7,9-8 տոկոս տնտեսական աճ, և Արժույթի միջազգային  հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ 2019 թ.: Բացի դրանից՝ գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Բայց պետք է ասեմ, որ և՛ անձամբ ես, և՛ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետև մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ»,-ասել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս