Մարուքյանն իր հասցեին հնչած սպառնալիքների առնչությամբ հրավիրվել է քրեական ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Այդ մասին Մարուքյանը նշեց փետրվարի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում:

«Երեկ ինձ հրավիրել են քրեական ոստիկանություն, ես այնտեղ համապատասխան բացատրություն եմ տվել, հաղորդումն արձանագրվել է: Համապատասխան մարմիններն ընթացք կտան»,- ասել է Մարուքյանը:

Ավելի վաղ՝ լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքների հարցով գրությունը  գլխավոր դատախազությունն ուղարկել էր քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս