Պատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել «Ռոմայի» մարզումից։

Լուսանկարը Մխիթարյանը մակագրել է այսպես․

«Պատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը»։

Փետրվարի 21-ին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Ռոման»-ն կհանդիպի բելգիական «Գենտի» հետ։