Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում սկսվել է կրծողների և վայրի կենդանիների որս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

 

կրծող

«Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզորի» մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Ելենա Անդրեևան ասել է, որ Մոսկվայում իրականացվում է կրծողների լայնածավալ ոչնչացում և վայրի կենդանիների որս՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

Ըստ պաշտոնյայի՝ մոսկովյան իշխանությունն անում է հնարավոր ամեն բան կորոնավիրուսի մուտքը մայրաքաղաք կանխելու համար, իսկ բնակչությունը պատշաճ կերպով ընկալում է կատարվածը, քանի որ ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ:

Նշենք, որ Մոսկվայի բոլոր օդանավակայաններում ուժեղացված է հսկողություն է, ուշադրության կենտրոնում են հատկապես Չինաստանից ժամանածները:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։