Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են 800-ով և հասել 2336-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

.

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 800-ով՝ հասնելով 2336-ի, վարակից մահացածների թիվը հասել է 77-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռաիսիին հայտնել է, որ վերջին տվյալների համաձայն՝ վարակման նոր դեպքերը 825-ն են, մահվան ելքով դեպքերը՝ 11-ը:

« Ուրախացնում է այն, որ 435 մարդ ապաքինվել է»,- հաղորդել է փոխնախարարը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ: