Երևանում բերման ենթարկված տղամարդկանց մոտ ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

Մարտի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով` Մաշտոցի պողոտայից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 19 և 32 տարեկան երկու բնակչի:

32-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել է մոխրացած հետքով կաթուցիչ և թղթադրամի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված։ Մեքենայի սրահից հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ և թղթով փաթեթավորված կանեփի սերմեր:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: