Giorgio Armani-ն կորոնավիրուսի դեմ պայքարին 1.25 մլն եվրո է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News  

Արմանի

Իտալական Giorgio Armani ընկերությունը 1.25 մլն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Մարտի 8-ի երեկոյան, երբ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7300-ը, ընկերության ներկայացուցիչները հայտնել են աջակցություն տրամադրելու մասին։

Միջոցները կհատկացվեն Հռոմի և Միլանի հիվանդանոցներին, ինչպես նաև Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտին

Giorgio Armani աշխատակիցների մեծ մասն աշխատում է տնից, արտադրությունում ներգրավված է փոքր մասը։