Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած կնոջը կհուղարկավորի Գյումրու քաղաքապետարանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News  

Գյումրի

Մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած 43-ամյա կնոջը կհուղարկավորեն վաղը՝ մարտի 11-ին: Հուղարկավորությունը կկազմակերպի Գյումրու քաղաքապետարանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը: Հարազատներից որեւէ մեկը դեպքից 5 օր անց կնոջը հուղարկավորելու քայլ չի արել: «Քննչական մարմնից ենք ստացել գրություն, որպեսզի հուղարկավորենք մահացած կնոջը: Մենք էլ օրենքի սահմանում կիրականացնենք այդ գործընթացը»,-ասաց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: ՇՄ դատախազության տեղեկատվությամբ՝ երեխան մարմնական վնասվածքներն ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձը 43-ամյա կնոջ մտերիմն է՝ 28-ամյա մի տղամարդ: Նա բերման էր ենթարկվել, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել:

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»

Տեսանյութեր

Live

Լրահոս