Կրասնոդարում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

կորոնա

Ռուսաստանում Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսի երկու նոր դեպք է գրանցվել։  Հիվանդներից մեկը Կուբանում է եղել տրանզիտով, այժմ լքել է տարածաշրջանը։ Գրել է rbc-ն։

Երկրորդ հիվանդը եկել է Հայաստանից, այժմ Սոչիի հիվանդանոցում է, մեկուսացված։

«Կրասնոդարի երկրամասում նրա շփման շրջանակը պարզվել է։ Բոլորը, ում հետ նա շփվել է, այժմ մեկուսացված են, բժիշկների հսկողության տակ են»,- ասել են օպերատիվ շտաբից։

 «Интерфакс»-ի տվյալներով՝ երկու հիվանդն էլ 25 տարեկան են։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝  մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ, Հայաստանում կա կորոնավիրուսով ախտորոշված 136 հիվանդ, բուժվել է 1-ը։