Իշխանությունը պետք է «թևերը քշտի» ու աշխատի, համաճարակը կարող է երկար շարունակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը լավագույն գործիքներից չեն, բայց կարող է որոշակի շերտի դեպքում աշխատել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ համացանցային հաղորդակցության տարբեր կապեր կան, հետևաբար միայն հեռախոսի տեղորոշմամբ մարդկանց տեղաշարժի մասին տեղեկություն ստանալը և դրանց վերաբերյալ համապատասխան գործունեություն ծավալելը չի լուծելու այն գլոբալ խնդիրը, որի առջև այսօր հայտնվել ենք։

Ըստ Նորիկյանի՝ մինչ օրս կառավարությունը չի պարզել, թե որ գործիքակազմն է իր համար առավել արդյուանվետ այս համաճարակի դեմն առնելու համար։ Նա կարծում է, որ արտակարգ դրության ողջ սահմանափակումներն անվերապահորեն չեն իրականացվում՝ վստահեցնելով, որ եթե դրանք կատարվեին, ապա այլ արդյունքներ կգրանցեին։ 

«Ցավոք արձանագրում եմ, որ պարետի որոշումները, ցուցումները կամ արտակարգ դրության խստացումները չեն գործում ամբողջությամբ։ Ըստ էության կիրառվում է առավել մեղմ մոտեցում, ես կողմ եմ ավելի կոշտ ու խիստ մեթոդների։ Պետությունը հարկադրանք կիրառելու իրավասություն ունի։ Էլ ո՞ր դեպքերում  պետք է իրավասու մարմիններն իրականցնեն իրենց վրա դրված պարտականությունները։ Եթե դուք սահմանել եք արտակարգ դրություն, սահմանափակել եք մարդկանց ազատ տեղաշարժը, այդ դեպքում ինչու՞ է մեղմ քաղաքականություն իրականացվում»,-ասել է Նորիկյանը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս