Սոթքում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ինքնասպանություն

Գեղարքունիքի Սոթք գյուղում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նա նշել է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնում դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել ապրիլի 2-ին՝ ժամը 11.15-ին, բժշկական կենտրոնից։ ԲԿ-ից հայտնել են, որ Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է կախվել:

«Սոթք գյուղի բնակիչներից մեկն օպերատիվ-քննչական խմբին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմանում, 2007 թ.ծնված տղային տեսել է իրենց գոմի մուտքի դռան մոտ գտնվող երկաթյա ձողից հակի թելով կախված վիճակում: Հանգամանքները պարզվում են»,- պարզաբանել է Գաբրիելյանը։