Չինաստանում 94 տոկոսը բուժվել է, երկրում վարակված է 1558 մարդ. «Ռիա Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

 

կորոնա

«РИА Новости» գործակալությունը, հղում անելով Չինաստանի առողջապահության նախարարությանը, գրում է, որ Չինաստանում կորոնավիրուսն օրեցօր նահանջում է: Այս պահին հիվանդանոցում է գտնվում 1558 մարդ: Վարակվածների 94 տոկոսն ապաքինվել է:

Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը 81 639 է, որից 76 755-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում գրանցվել է վարակման 19 նոր դեպք, 1 օրում մահացել է 4 մարդ:

Վարակվածների թվով այս պահին աշխարհում առաջինը Միացյալ Նահանգներն է, ապա՝ Իտալիան և Իսպանիան, նոր միայն Չինաստանը: