Գորիսում «Mitsubishi Lancer»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

վթար1

Ապրիլի 25-ին՝ ժամը 23:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 62 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդվարդ Մ., ծնված 1994 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: