Հարթավանում տունը հրդեհվել է. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

հրդեհ

Ապրիլի 27-ին` ժամը 07:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների կա տուժած: