Ֆրանսիայի Սենատի պատգամավորը Սենատում կներկայացնի ԼՂ ճանաչման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News 

․

Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայենը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է ևս մեկ անգամ բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության հարցը։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի առաջխաղացմանը դիմագրավելը նշանակում է դիմագրավել նաև թուրքական իսլամի տարածմանը Եվրոպայի ողջ տարածքում:

Այս շաբաթ պատրաստվում եմ Սենատում ելույթ ունենալ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու անհրաժեշտությունը»,- գրել է ֆրանսիացի գործիչը:

--00--ԱՀ