Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորներից 3-ն աշակերտներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

հասարակական

Մարտի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցում բախվել են Իջևանի բնակիչներ՝ 36-ամյա Քրիստինե Ս-ի վարած  Mercedes մակնիշի և 65-ամյա Սամվել Ե-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mazda-ի ուղևորուհի՝ Իջևանի բնակիչ, 48-ամյա Մարիետա Ս-ն, Mercedes-ի վարորդ Քրիստինե Ս-ն մ, նրա ուղևորներ՝ Իջևանի բնակիչներ, 11-ամյա Ռաիսա Փ-ն, 10-ամյա Լուիզա Փ-ն, 10-ն Լեռնիկ Ս-ն և 13-ամյա Ռոզի Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» ԲԿ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր երեխաները սովորում են Իջևանի թիվ 5 դպրոցում, իսկ Մարիետա Ս-ն աշխատում է Իջևանի թիվ 4 դպրոցում։ 

--0--ԿԿ