«Վեոլիա ջուր» ընկերության տեղամասերից մեկից գողություն են արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2,  24News

ոստիկանություն

Ապրիլի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասի պետը: Ըստ նրա` գիշերը մտել են Ավշար գյուղում տեղակայված տեղամաս և գողացել ջրի պոմպ:

Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բաժնի համայնքային ոստիկանների ստացած տվյալի համաձայն` գողությունը կատարել են Արարատ քաղաքի բնակիչներ, 41 և 29 տարեկան երկու տղամարդ:

Պարզվել է նաև, որ նրանք պոմպը տեղափոխել են Երևան և վաճառել: Հետագա միջոցառումներով կասկածյալները բերման են ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 --00—ՄՀ