Հանրային հեռուստաընկերության լրատվականը շրջանցել է «մուրճի» թեման․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Ընտրություններ

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել․

«Հանրային հեռուստաընկերության լրատվականը հունիսի 16-ի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ցուցադրած մուրճից հետո հաջորդած արձագանքներին: Արդեն մի քանի օր է, ինչ Փաշինյանը մարզային հանդիպումերի ժամանակ մուրճ է ցույց տալիս` ասելով, որ եկել է պողպատյա հեղափոխություն անելու ժամանակը կամ էլ` դրա միջոցով են լուծելու մի շարք հարցեր հետագայում:

Այդ առիթով հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների պաշտպանը՝ անթույլատրելի համարելով Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրումը, որը կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ։ Արման Թաթոյանը հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետների նկատմամբ։ Լրատվականը չի անդարադարձել ՄԻՊ-ի այս հայտարությանը:

Անդրադառնալով փոխոստիկանապետի այսօրվա ասուլիսին, լրատվականը չի ներկայացրել Արա Ֆիդանյանի խոսքի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ մուրճը սառը զենք չէ և Փաշինյանի վարքագծի մեջ որևէ արտասովոր բան չի տեսնում: Ռեպորտաժը ներկայացվել  է առանց լրագրողների հետ այս թեմայով հարցուպատասխանի:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ սա լրատվականի կողմից հանրությանը մանիպուլացնելու առաջին դեպքը չէ: Բոլոր սուր թեմաները լրատվականը դուրս է թողնում եթերից`փորձելով թաքցնել իշխանության բացթողումները»,-ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս