ԼՂ-ում իրավիճակի կայունացման հարցով ՌԴ-ն սերտ կապի մեջ է Երևանի, Բաքվի ու Անկարայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1.jpg

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցով սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի ու Երևանի հետ, կարծում ենք` ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր իրավիճակի շտկմանը, այդ քայլերը չպետք է պարունակեն տարրեր, որոնք կարող են դառնալ լարվածության աճի պատճառ»,- ասել է նա:

--00--ԱԹ