Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել բացման արարողության շքերթից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 17,  24News

Տոկիո

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել բացման արարողության ժամանակ մարզիկների ավանդական շքերթից:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, կազմկոմիտեն և ՄՕԿ-ն ամեն բան անում են մարզիկների առողջության անվտանգության համար: 

Յուրաքանչյուր մարզիկի նպատակն Օլիմպիական խաղերին մասնակցելն է, և ոչինչ չպետք է խանգարի նրա՝ն այդքան սպասված ստուգատեսում հանդես գալու համար:

Դրոշակակիրների մասնակցության հարցն առայժմ բաց է մնում: Կազմկոմիտեն կփորձի արագորեն լուծել  նաև այդ խնդիրը:

--00—ՄՀ