Նաիրա Զոհրաբյանը բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

280614950_376163947902781_6975972028467934256_n.jpg

Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանին, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանին։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ։

Նաիրա Զոհրաբյանը, որը ևս մասնակցում է ակցիաներին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում էր լարված իրավիճակը, այդ ընթացքում բերման էին ենթարկում Սուրեն Սարգսյանին։ Տեսանկարահանման ընթացքում ոստիկանական մեքենա նստեց նաև Զոհրաբյանը։

--00--ՀԶ