ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն ուղերձներ են հղել դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

239559.jpg

Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը և Լյուքսեմբուրգը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը։

Նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Լյուքսեմբուրգն այն երկրների շարքում է, որոնց խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, և գոհունակություն է հայտնել երկու երկրների խորհրդարանների միջև օրինակելի փոխգործակցության առնչությամբ։

Շնորհավորելով Հայաստանի իր գործընկերոջը, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը, նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը կարևոր առիթ է արժևորելու երկկողմ համագործակցությունը, անդրադառնալու անցյալի ձեռքբերումներին և ուրվագծելու ապագա հեռանկարները։

Նախարար Ասելբորնն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև միջպետական հարաբերությունները խարսխված են այնպիսի ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների և փոքրամասնությունների իրավունքների ամրապնդումը։

--00—ՀԶ

 

 

 

 

Տեսանյութեր