Սիրիահայ համայնքը՝ 2 երկրների կամրջող գործոն․ Արայիկ Հարությունյանն ընդունել է նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նկար

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակին և հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր:

Կողմերն ընդգծել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադարձ է կատարվել նաև սիրիահայ համայնքին՝ որպես երկու երկրները կամրջող գործոնի:

--00—ԼՄ