Սեպտեմբերի 17-26-ը Վրաստան է մուտք գործել 78000 ռուսաստանցի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Ռուսաստանից Վրաստան սեպտեմբերի 17-26-ը ժամանել շուրջ 78000 ռուսաստանցի, իսկ մեկնել է ավելի քան 62000 ՌԴ քաղաքացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ սահմանի ուղղությամբ 20 կմ-անոց խցանում է առաջացել Վրաստանի տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող ռուսաստանցիների թվի ավելացման պատճառով:

Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերի 17-22-ն ամեն օր Վրաստան է մուտք գործել և մեկնել շուրջ 6600 ռուսաստանցի, իսկ սեպտեմբերի 23-ից ՌԴ-ից մուտք գործող քաղաքացիների թիվը սկսել է գերազանցել 9000-ը:

--00—ԼՄ

Տեսանյութեր