«Տրանսպորտ․ ի՞նչ ենք արել և ի՞նչ ենք անելու»․ Տիգրան Ավինյան /տեսանյութ/

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

376819616_873043657510958_9110679682673201524_n

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե տրանսպորտի բարեկարգման հետ կապված ինչ աշխատանքներ են կատարվել և դեռ ինչ աշխատանքներ են կատարվելու։

«Ի՞նչ ենք արել՝ այս պահին արդեն իսկ ձեռք ենք բերել 578 ավտոբուս և 15 տրոլեյբուս, ամբողջությամբ փոխարինել ենք Մետրոպոլիտենի օդափոխության համակարգը, մեկնարկել է միասնական տոմսային համակարգի պիլոտային ծրագիրը։

Ի՞նչ ենք անելու՝ 2028թ․ ավարտին ենք հասցնելու Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը, 2026թ․ ավարտին ենք հասցնելու «Սուրմալու»-ի կայարանի կառուցումը, 2027թ․ ունենալու ենք դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան տանող մետրոյի կայարանի կառուցման նախագիծ։ Հիմնելու ենք ճոպանուղային ցանց՝ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածից մինչև Նոր Նորքի 2-րդ զանգված և Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծերով։ Կառուցելու ենք 4 ստորգետնյա ավտոկայանատեղի՝ կենտրոն մտնող ճանապարհներին հարակից»։ 

--00—ՅՄ