Ստաս Նամինի որդու սպանության կասկածյալը՝ խորթ որդին, խոստովանել է հանցանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

սպ

 Ստաս Նամինի որդու՝ Արտեմ Միկոյանի և նրա տատիկի սպանության կասկածյալը՝ սպանվածի խորթ եղբայրը, խոստովանել է հանցանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ կասկածյալի հետ քննչական գործողությունները շարունակվում են։

 «Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության քննիչները և քրեագետները շարունակում են աշխատել Իստրայի քաղաքային շրջանում կրկնակի սպանության  կասկածյալի հետ։ Հարցաքննության ընթացքում տղամարդն ընդունել է հանցանքը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Մոսկվայի մարզի Կրյուկովո ավանի առանձնատանը սպանվել են Ստաս Նամինի 30-ամյա որդի Արտեմ Միկոյանը և Նամինի զոքանչ Պոլինա Տկաչենկոն։

Արտեմ Միկոյանը նկարիչ և կինեմատոգրաֆիստ էր, Ստաս Նամինի որդին և խորհրդային պետական ​​գործիչ Անաստաս Միկոյանի ծոռը։ Նա ծնվել է 1993 թվականին: Ամբողջ կյանքում զբաղվել էր գեղանկարչությամբ, ավարտել Նյու Յորքի համալսարանի Tisch School of the Arts ֆակուլտետը:   

Կասկածյալը՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, Նամինի խորթ որդին է՝ նրա կնոջ որդին նախորդ ամուսնությունից։ Ռոք երաժիշտը վաղ տարիքից մեծացրել է Ռոմանին և փոխարինել հորը։

Նախկինում Ռոման Միկոյանն արդեն ենթարկվել է պատասխանատվության սպանության համար։ Դեռևս 2007 թվականին Մոսկվայում նա մահացու վրաերթի է ենթարկել մի կնոջ,  բայց ստացել է պայմանական պատիժ։ Այժմ Ռոման Միկոյանին կասկածում են խորթ եղբոր և խորթ տատիկի սպանության մեջ:

--00—ԼՀ