Վարդապետյանի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում մասնակցում է «Օկտոպուս» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

news_4425_0255217702

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դեկտեմբերի 13-15-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Կիբերհանցագործության դեմ պայքարում համագործակցությանը նվիրված «Օկտոպուս» համաժողովին:

Միջոցառման շրջանակում ՀՀ պատվիրակությունն այսօր մասնակցել է նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող CyberEast նախագծի փակման միջոցառմանը:

Համաժողովի միջոցառումներից է Կիբերհանցագործության ռազմավարությունների վերաբերյալ տարածաշրջանային բարձրաստիճան հանդիպումը՝ նվիրված Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբերհանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթություններին:

Միջոցառման ընթացքում ստորագրվելու է կիբերհանցագործությունների դեմ պայքարում ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ երկրորդ հռչակագիրը:

--00—ՅՄ