Վրաստանի քաղաքացիները Գերմանիայում ապաստան հայցողների առաջին տասնյակում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

գռ.

Գերմանիայում 2023 թ. ապաստան տրամադրելու հայց է ներկայացրել 9399 քաղաքացի, դրական պատասխան է ստացել միայն 0,3%-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԳԴՀ-ի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության նյութերում։

Sputnik գործակալության վրացական ծառայությունը մեջբերելով միգրացիոն ծառայության տվյալները՝ նշում է, որ Վրաստանը վեցերորդ տեղն է զբաղեցնում Գերմանիայում ապաստանի խնդրանքների քանակով։ Ցուցակի առաջին հորիզոնականում են Սիրիան, Թուրքիան, Աֆղանստանը, Իրաքը և Իրանը, որոնց բաժին է ընկնում բոլոր հայցերի շուրջ կեսը։

2023 թ. դեկտեմբերին Գերմանիայի Օրենսդիր ժողովի Վերին պալատի կողմից Վրաստանը ճանաչվել է անվտանգ երկիր։ Այդ պատճառով, այսուհետ, առանց իրական պատճառի, Վրաստանի քաղաքացիներին այլեւս ապաստան չի տրամադրվի, իսկ ապաստանի դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի։

--00—ԼՀ