Այո՛, ձեր երեխաներին փրկում եմ ձեզանից. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

«Հայաստանում ընտանեկան բռնության չարձանագրվող դեպքերը այնքան շատ են, որ մենք կարող ենք նույնիսկ մեր շրջապատում էլ տեսնել դրանք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս առումով  գլխավոր խնդիրը հենց չարձանագրվող դեպքերն են, ու շատ հաճախ ինքներս մեզ խաբում ենք պաշտոնական վիճակագրությամբ, ասելով, որ եթե 3 մլն բնակչության հաշվարկով օրինակ 50 դեպք է արձանագրվել, ուրեմն չարժե անհանգստանալ այդ հարցով, բայց իրականում ոչ թե 50, այլ 500 դեպք է տեղի ունենում, և հենց այստեղ է պրոբլեմը: Ու այսօր սոցցանցերում քննարկման առարկան, ոչ թե այս կամ այն բռնաբարության դեպքն է, այլ մեր ջայլամային քաղաքականությունը»,- նշել է առողջապահության նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: