Ճաղավանդակը պոկել, ապակին կոտրել, տնից «Կասիո» ժամացույց, կոնյակ ու փող էր գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

բացահայտում

Հուլիսի 9-ին՝ ժամը 20։40-ին, Ավանի Խուդյակով փողոցի մի բնակիչ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 08։30-ից 19։30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը պոկել, ապակին կոտրել և տնից գողացել են «Կասիո» տեսակի ժամացույց, 1 շիշ կոնյակ և գումար: 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին, Ավանի 6-րդ փողոցից բերման են ենթարկել ջերմուկցի 44-ամյա մի տղամարդու: 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Տղամարդը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news