ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարկացել է երկրպագուի պահվածքից, երբ վերջինս Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Լևերկուզենի «Բայերի» հետ հանդիպումից հետո խաղադաշտ է ներխուժել ու փորձել լուսանկարվել ֆուտբոլիստի հետ:
«Յուվենթուսը» հաղթանակ է տարել «Բայերի» նկատմամբ 2:0 հաշվով: