Պուտինը կորոնավիրուսի կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն կանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Պուտին

«ТАСС» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 29-ին խորհրդակցություն կանցկացնի՝ կանխելու համար Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին հաղորդել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինը կհանդիպի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի և «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի հետ:

«Փոխվարչապետը, առողջապահության նախարարը և «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը կպատմեն նախագահին այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Պեսկով։