Վրաստանը փակել է օդային ճանապարհը Ադրբեջանի հետ․ հնարավոր է՝ փակվի նաև ցամաքայի ուղին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

իրան

Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի և Ադրբեջանի միջև ժամանակավորապես դադարեցվել է օդային հաղորդակցությունը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստաի էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարությունը։

«Taban Airlines», «TQeshm Airlines» և «Zagros» ավիաընկերություններին նաև տեղեկացվել է, որ Վրարստան կարող են մեկնել դատարկ ինքնաթիռով, որպեսզի տեղափոխեն Վրաստանում գտնվող Իրանի քաղաքացիներին։

«Սահմնափակումը գործելու է մինչև Իրանում համաճարակային իրավիճակի ռիսկի անկումը։ Վրաստանի կառավարությունը շարունակում է հետևել իրավիճակի զարգացմանն ու աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հարկ եղած դեպքում կմտցվի նաև ցամաքային հաղորդակցության սահմանափակում»,-նշվում է հաղորդագրությունում։

Վրաստանի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելությունից։

Նշենք, որԻրանի հետ 2 շաբաթով օդային ու ցամաքայի հաղորդակցության սահմանափակում է մտցրել նաև Հայաստանը։