Աշխարհում կորոնավիրուսով վարակակվածների թիվը հատեց 10 միլիոնը, կես միլիոն մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

աշխարհ

Հունիսի 29-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10,249,460 է, որից 504,466-ը մահացել է, 5,556,634-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,131,013 է, որից 57,347 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,637,077 վարակման դեպք, որից 128,437-ը մահացել է, 1,093,456-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,415,184 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,345,254 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (634,437 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 549,197 է: ՌԴ-ում զոհերի թիվը 9,073, Բրազիլիայում՝ 57,658, Հնդկաստանում՝ 16,487:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

--00—ԼՄ