Անկարայում Ավստրիայի դեսպանը կկանչվի Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News 

Թուրքիա

Անկարայում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը կկանչվի Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը Վիեննայում քրդերի անցկացրած ակցիաներն են, որոնք, ըստ թուրքական կողմի, կազմակերպել են Թուրքիայում ահաբեկչկան համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության համակիրները:  Այս մասին հայտնում է  Ermenihaber-ը: 

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.  «Նշյալ ակցիաների միջոցով արված ՔԲԿ ահաբեկչական կազմակերպության քարոզչության իրականացումը թույլատրելը, կազմակերպության խորհրդանիշերի օգտագործման վրա աչք փակելն ու մեր երկիրը թիրախավորելը բացարձակապես անընդունելի են»:

Հայտարարության մեջ դատապարտվել է նաև Ավստիայի ոստիկանության գործողությունները, որոնց արդյունքում, թուրքական կողմի պնդմամբ, մարմնական վնասվածքներ են ստացել տեղաբնակ թուրք երիտասարդներ։

«Վիեննայում PKK-ին հարող խմբերի քառօրյա ակցիաների, ինչպես նաև Ավստրիայի անվտանգության ուժերի կողմից թուրք երիտասարդների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ մեր մտահոգությունները փոխանցելու նպատակով Անկարայում ավստրիայի դեսպանը կկանչվի արտգործնախարարություն»,-ասված է հայտարարության մեջ:    --0—ՄՀ