Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա պատանու դին հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

ջրամբար

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած պատանու դին հայտնաբերվել է: 

Հուլիսի 3-ից մինչ այսօր ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմի կողմից շուջօրյա որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր ժամը 11:10-ին Սարսանգի ջրամբարից հայտնաբերվել է նաև Մարտակերտի շրջանի Վ.Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչ՝ Դ.Ս.-ի դին:

Ցամաքից 10 մետր հեռավորությամբ, 3մ խորությամբ, մյուս ջրահեղձ եղած պատանու դիակի հայտնաբերման տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա:

Ավելի վաղ հայտնել էինք,  որ հուլիսի 3-ին ժամը 21:20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն էր ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:

Նշենք, որ Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 11 եւ 14 –ամյա երեխաները երեխաները Վերին Հոռաթաղ գյուղից էին, գնացել էին անասունների հետեւից եւ չէին վերադարձել: Ավելի ուշ նրանց որոնելու մեկնած հարազատները հայտնաբերել էին 11-ամյա երեխայի դին:  --0—ՄՀ