Աշխարհում վարակակիրները թիվը 11,9 միլիոն է, մահացել է 546,721 մարդ, ապաքինվել՝ 6,9 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

կովիդ

Հուլիսի 8-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11,955,637 է, որից 546,721-ը մահացել է, 6,902,360-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,448,400 է, որից 58,156 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,097,084 վարակման դեպք, որից 133,972-ը մահացել է, 1,354,863-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,608,249 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 1,674,655 վարակակիր: Երրորդում տևական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն էր, սակայն այս պահին ՌԴ-ն ցանկում չորրորդն է. երկրում կա 694,230 վարակակիր: Երրորդում հայտնվել է Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 744,006 է:

Բրազիլիայում զոհերի թիվը 66,868 է, Հնդկաստանում՝ 20,653, ՌԴ-ում՝ 10,494:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ